Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԱՄՆ-ի 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից

ԱՄՆ-ի 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից
05.11.2024 | 11:56

Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային կարևորագույն գործընթացների վրա: Ուզենք, թե չուզենք՝ ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա:

Կանխատեսում անելն անհնարին է, ըստ տարբեր հարցումների, թեկնածուների վարկանիշի տարբերությունը մինչև 1-2% է կազմում: Նույնը վերաբերում է ընտրիչների ինստիտուտին: Ի դեպ, նույն պատկերը նաև Կոնգրեսի ընտրություններին է վերաբերում: Այսինքն, ըստ տասնյակ հարցումների, չնչին տարբերություններով ընթանում է հավասար պայքար:

Ճոճվող 7 նահանգներում (որտեղ թեկնածուների ձայները հավասար են բաշխված), Թրամփն ունի 0.9% առավելություն՝ 48.6%, Հարիսը՝ 47.7%:

Ընդհանուր առմամբ, ըստ տասնյակ հարցումների միջինացված թվերի, Թրամփն ու Հարիսը ունեն հավասար՝ 48.5% նախընտրական վարկանիշ: Ինչու եմ ներկայացնում միջինացված թվեր, քանի որ, օրինակ, պրոհանրապետական Fox News-ը պնդում է, որ հաղթում է Թրամփը՝ 2% առավելությամբ, իսկ պրոդեմոկրատական CNN-ը պնդում է, որ հաղթում է Հարիսը՝ 1.5% առավելությամբ:

Հատկանշական է, որ գործող նախագահ Բայդենի վարկանիշը 40.7% է, որը բավականին ցածր ցուցանիշ է և էապես խանգարում է Հարիսին:

Լարվածությունն այնքան մեծ է, որ բառացիորեն կռվում են ամեն ձայնի համար, մանավանդ՝ ճոճվող նահանգներում: Դրա համար, հաշվի առնելով տեղի բնակչության էթնիկ կառուցվածքը, օրինակ, Հարիսը Միչիգանում պրոպաղեստինյան ֆեյսբուքյան արշավ է անում (քանի որ արաբ բնակչություն կա), իսկ Փենսիլվանիայում՝ պրոիսրայելական:

Իր հերթին, ամենից խնդրահարույց Փենսիլվանիայում Իլոն Մասկը շարունակում է օրական 1մլն դոլար խաղարկել այն քաղաքացիների շրջանում, ովքեր միանում են պրոթրամփյան քաղաքական արշավին:

Մի խոսքով, ԱՄՆ-ի 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ